ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Հերթափոխի սպասելն աբսուրդ է»․ Ա․ Հովհաննիսյան

TV SERIES


«Հերթափոխի սպասելն աբսուրդ է»․ Ա․ Հովհաննիսյան



ՖԲ ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից զինծառայողների հարազատները հետաքրքվեցին՝ արդյոք հերթափոխը ժամանակին է կազմակերպվում և ինչու են որոշ զինծառայողներ ավելի երկար մնում առաջնագծում, ինչին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց․
«Մարտական ակտիվ գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է, որովհետև եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են և շնչելու ժամանակ չկա, հնարավոր չէ զորք հանել և հերթափոխ իրականացնել։ Եթե անգամ մի գիշեր էլ մարտ տեղի չունենա, ինչ-որ հրաշքով զորքին հանես, հաջորդին բերես, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու։ Ինչքան էլ հին զորքը հոգնած լինի, տեղանքին, հակառակորդին լավ է տիրապետում, գիտի հակառակորդն ինչ է ուզում անել և ինչու չստացվեց»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հերթափոխերը լինում են հնարավորինս թեթև մարտական գործողությունների մեջ գտնվող տեղամասերում։

     «Հերթափոխ իրականացնելու արդյունքում մենք կարող ենք կորցնել և՛ հերթափոխվողներին, և հերթափոխողներին, և՛ մեր դիրքերը»,- հավելեց նա։

Новые фильмы

Новые Мультфильмы

«Հերթափոխի սպասելն աբսուրդ է»․ Ա․ Հովհաննիսյան » EREVAN.TV