ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Նորվեգիան 1.5 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը

TV SERIES


Նորվեգիան 1.5 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը



Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (€1,5 մլն) ուղարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն օգնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի ԱԳՆ-ն:
 
«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ շատ կյանքեր են խլել, ստիպել են շատերին լքել իրենց տները և մեծ տառապանքներ են պատճառել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի հումանիտար կազմակերպություններին, որոնք պաշտպանում են և աջակցություն են տրամադրում նրանց, ովքեր ամենից շատ են տուժել հակամարտության պատճառով»,- հայտնել են նախարարությունից:
Երկրի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների հասանելիության անվտանգությունն ու առանց խոչընդոտ աշխատանքը: Վերջինս հայտնել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Новые фильмы

Новые Мультфильмы

Նորվեգիան 1.5 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը » EREVAN.TV