ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հայաստանը հանեց կարեւոր պայմանագրերը. վճռորոշ ընտրություն

TV SERIES


Հայաստանը հանեց կարեւոր պայմանագրերը. վճռորոշ ընտրություն



ՌԴ նախագահին Հայաստանի վարչապետի հղած նամակը՝ ռազմական փոխօգնության հարցեր քննարկելու անհապաղ խորհրդակցության վերաբերյալ, շարունակում է քննարկվել Հայաստանի հանրային տիրույթում: Դա զարմանալի չէ, քանի որ տեղի ունեցածը կարող է վճռորոշ գործոն լինել ոչ միայն հայկական անվտանգային համակարգի, այլեւս Կովկասի ճակատագրի եւ միջազգային անվտանգության համակարգի տեսանկյունից:
Հայաստանի վարչապետի նամակը բխում է հայ-ռուսական Մեծ պայմանագրից, որը կնքվել է 1997-ին եւ ուժի մեջ մտել 1998-ին: Այդ պայմանագրում ռազմական, անվտանգային փոխօգնության հարցն էլ իր հերթին հղվում է 1995 թվականի պայմանագրին, որը վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայմանը: Ի դեպ, այդ պայմանագիրն էլ իր հերթին 2010 թվականին ենթարկվել է էական լրացումների, այդպիսով Հայաստանի անվտանգային հարցերում ՌԴ-ին տալով լրացուցիչ հնարավորություններ:
Եթե դրանք ներկայացնենք պայմանական ամփոփությամբ, ապա խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը ստանում է ներգրավման հնարավորություն ոչ միայն անմիջական թուրքական սպառնալիքի, այլ նաեւ օրինակ Ադրբեջանից եկող սպառնալիքի պարագայում: Նույն լրացումով, ընդլայնվեց նաեւ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը՝ մինչեւ 2049 թվական:
Գործնականում, հայ-ռուսական պայմանագրային այդ բազան յուրօրինակ «հայելային» արտացոլման մեջ է Կովկասի մեկ այլ՝ ռուս-թուրքական պայմանագրային բազայի հետ, որով բաժանվել է Կովկասը մեկ դար առաջ: Ամբողջ հարցն այն է, իհարկե, որ մոտ երեք տասնամյակ առաջ այդ պայմանագիրը «պատռվել» է Արցախի հայկական հաղթանակով: Դա իր հերթին բերել է ռուս-թուրքական հետխորհրդային հարաբերության «ծրագրային սխալի», որն արտահայտվել է երկկողմ հարաբերության փուլային վայրիվերումներով:
Ներկայում Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած ագրեսիան փաստացի «պատռում» է պայմանագիրն այսպես ասած հակառակ իմաստով: Եթե Արցախի հայկական հաղթանակը Անկարան դիտարկում է որպես ռուս-թուրքական պայմանագրի «ռուսական խախտում», ապա Արցախի դեմ ահաբեկչական պատերազմով Թուրքիան արդեն ինքն է խախտում ռուս-թուրքական մեկդարյա պայմանագիրը: Փաստացի, եթե մեկ դար առաջ Ռուսաստանին էր մնացել Արաքսից այս կողմ Կովկասը, ապա այժմ Թուրքիան Արաքսից այս կողմ արդեն իսկ վերցրել է Նախիջեւանն ու Ադրբեջանը, եւ հիմա փորձում է վերցնել Արցախը:
Հայկական բանակը կանգնած է դրա դեմ, բայց հարց է առաջանում՝ հայկական բանակի կողքին ռուսական պետականությունն իր դաշնակցային պարտավորությամբ կանգնա՞ծ է, թե ոչ:
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Կովկասը տեսնում է հայ-ռուսակա՞ն, թե՞ ռուս-թուրքական պայմանագրի պրիզմայով, ընդ որում այլեւս նոր՝ Թուրքիայի պայմաններով ռուս-թուրքական պայմանագրի, որն այլեւս վերաբերելու է Հյուսիսային Կովկասը բաժանելուն:

Новые фильмы

Новые Мультфильмы

Հայաստանը հանեց կարեւոր պայմանագրերը. վճռորոշ ընտրություն » EREVAN.TV