ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

TV SERIES


ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ



Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Համազգային քվեարկության վերաբերյալ հարցումների ճնշող մեծամասնությունում, փետրվարի վերջից առաջատարը Բայդենն է եղել: Թրամփը Բայդենից առաջ է անցել մի քանի նահանգներում անցկացված հարցումների արդյունքներով, որտեղ, ինչպես սպասվում է, կծավալվի ընտրությունների հիմնական պայքարը, համապատասխան տվյալները ներկայացրել է Real Clear Politics քաղաքագիտական ցանցային ռեսուրսը:
Սահմանադրության համաձայն՝ նախագահի ընտրություններն անուղղակի են, հաղթողին կնշանակի Ընտրական կոլեգիան: Կոլեգիայում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:
     ԱՄՆ նախագահական ընտրություններում կարելի է քվեարկել վաղաժամկետ՝ կամ ներկայանալով ընտրատեղամաս կամ փոստով։ Վաղաժամկետ քվեարկել է մոտ 99 մլն ընտրող։



Новые фильмы

Новые Мультфильмы

ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ » EREVAN.TV