ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Թեհրանի նոր կոշտ հայտարարությունը խուլիգանի հետ խոսելուց հետո

TV SERIES


Թեհրանի նոր կոշտ հայտարարությունը խուլիգանի հետ խոսելուց հետո



Իրանն ահաբեկիչների հարցում հաշվի չի նստի ոչ ոքի հետ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, կրկնելով, որ Թեհրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայություն:
Իրանի այդ դիրքորոշումը հույժ կարեւոր է, բայց ամբողջ հարցն այն է, թե ով է հաշվի նստում ահաբեկիչների հարցում ոչ ոքի հետ հաշվի չնստելու Թեհրանի դիրքորոշման հետ: Կամ, ավելի կոնկրետ՝ Բաքուն, ասել է թե Իրանի հյուսիսային սահմանն ահաբեկչական որջի վերածող Թուրքիան հաշվի նստու՞մ է Իրանի դիրքորոշման հետ:
Օրինակ, օրերս Անկարայում էր Իրանի նախագահի բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին, որը ներկայացնում էր արցախյան հարցի լուծման իրանյան նախաձեռնությունը: Անկարան ի՞նչ է ասել Արաղչիին՝ ահաբեկիչների առումով: Փաստն այն է, որ դրանք գալիս են, իսկ դրանց ոչնչացումով զբաղված է միայն հայկական բանակը:
Իրանն էլ իհարկե իր բանակի ստորաբաժանումները մոտեցրել է Ադրբեջանի հետ սահմաններին, ինչը Հայաստանի համար էլ անուղղակի, սակայն կարեւոր աջակցություն է: Բայց, անհրաժեշտ է առավել առարկայականություն, այլապես քաղաքական հայտարարության մակարդակում Թեհրանն արդեն մոտ մեկ ամիս նշում է, որ չի հանդուրժի ահաբեկիչների, բայց փաստ է նաեւ՝ որ արդեն մեկ ամիս հանդուրժում է իր հյուսիսային սահմանների հարեւանությամբ դրանց գոյությունը:
Օրինակ, առաջնային ապացույցներից մեկը, որ կան ահաբեկիչներ՝ Իրանի հետ սահմանակից Հորադիզի ադրբեջանական սահմանապահ զորամասի մոտ արված տեսանյութերն էին:
Թեհրանի դիրքորոշման հանդեպ Բաքվի արձագանքի մասին խոսելը թերեւս անիմաստ է, քանի որ Բաքու գոյություն չունի: Ահաբեկիչների եւ Ադրբեջանի պատասխանատուն այլեւս Անկարան է: Հետեւաբար, ի՞նչ է ասել Անկարան Իրանին այդ հարցի առնչությամբ: Թե՞ հավատացրել է, որ ահաբեկիչները կկառավարվեն այնպես, որ նրանց «արտահոսք» կլինի միայն դեպի Ռուսաստան, այլուր, բայց ոչ Իրան: Թեհրանն արդյոք հույս ունի պայմանավորվել խուլիգանի հետ, որ ահաբեկիչները կկառավարվեն հենց այդպես եւ չեն նայի Իրանի կողմ:
Դրա՞ համար է Թեհրանը փորձում առաջ մղել Թուրքիային իրավիճակի կայունացման եւ կարգավորման ձեւաչափ բերելու գաղափարը:

Новые фильмы

Новые Мультфильмы

Թեհրանի նոր կոշտ հայտարարությունը խուլիգանի հետ խոսելուց հետո » EREVAN.TV