ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Փարիզն ու Մոսկվան ի վիճակի՞ են կանգնեցնել Էրդողանին

TV SERIES


Փարիզն ու Մոսկվան ի վիճակի՞ են կանգնեցնել Էրդողանին



Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա՝ ծայրահեղականների թեմայով քննարկումների համար: «Ռուսաստանն այդ խնդրի առաջ կանգնած պետություններից է, Ֆրանսիա են ժամանում մարդիկ Ռուսաստանի մաս կազմող Չեչնիայից», հայտարարել է ֆրանսիացի նախարարը, շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան իրավապահներին ահաբեկության դեմ պայքարում գործակցության համար:

Նա միաժամանակ ասել է, թե ահաբեկությունը դրսեւորվում է տարբեր ձեւերով եւ այնպես չէ, որ սահմանը փակելով այն կկանգնի, քանի որ ոչ միշտ է, որ ահաբեկիչները դրսից եկածներ են:
Ֆրանսիացի նախարարը անշուշտ նկատի ունի այն, որ Եվրոպայում շատ վաղուց բնակվում է «ահաբեկչական զորք»: Օրինակ, եթե Թուրքիան ներկայում ահաբեկիչներ է ներբեռնում Կովկաս՝ իր նպատակների համար, ապա Եվրոպա ահաբեկիչներ ներբեռնելու հարցով նա զբաղվել է վաղուց: Իհարկե, դրանով զբաղվել է ոչ միայն Թուրքիան: Գործնականում, ֆրանսիացի նախարարը ակնարկում է, որ դրանով զբաղվել է կամ կարող էր զբաղվել նաեւ Ռուսաստանը:


Փարիզը Մոսկվային կարծես թե այժմ Թուրքիայի վրա համատեղ կենտրոնանալու առաջարկ է անում, թերեւս նկատի ունենալով այն, որ Թուրքիան աշխուժացնում է ահաբեկչական ռեսուրսը թե ֆրանս-եվրոպական, թե ռուսական ուղղությամբ: Օրինակ,  ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի տարածքում աշխուժացել են արմատական խմբերը:


Իսկ շաբաթներ առաջ՝ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի բռնկումից օրեր անց, Ռուսաստանում սկսեցին դրսեւորվել ահաբեկության փորձեր եւ իրականացվեցին մի քանի կանխարգելիչ օպերացիաներ, այդ թվում Դաղստանում եւ Չեչնիայում: Այդ դաշնային սուբյեկտի ղեկավար Կադիրովը հայտարարեց, որ ահաբեկիչները եկել են դրսից՝ Սիրիայից: Միաժամանակ, նույն Կադիրովը փաստացի աջակցություն էր հայտնում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին Էրդողանի հայտարարություններին:
Կա՞ Թուրքիայի ահաբեկչական ռազմավարության դեմ ֆրանս-ռուսական գործակցության շանս: Մինչ այդ Էրդողանն անցնում է թե մեկի, թե մյուսի կարմիր գծերը:

Новые фильмы

Новые Мультфильмы

Փարիզն ու Մոսկվան ի վիճակի՞ են կանգնեցնել Էրդողանին » EREVAN.TV