ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ ապացույցներ

TV SERIES


Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ ապացույցներ



Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից:
Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։

Новые фильмы

Новые Мультфильмы

Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ ապացույցներ » EREVAN.TV