ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ՀՀ-ն գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից. Փաշինյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

TV SERIES


ՀՀ-ն գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից. Փաշինյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին



Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում:
Լրագրողը հետաքրքրվել է, թե Հայաստանը Ռուսաստանից ի՞նչ աջակցություն է ակնկալում, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Գիտեք, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ և ունենք պայմանագիր համագործակցության վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգության ընդհանուր մարտահրավերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել և հետևել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, և կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ:
Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»:
Հարցին՝ իր հիշատակած անվտանգության մեխանիզմի շրջանակում հավանական համարո՞ւմ է, որ Ռուսաստանը զորք կուղարկի Հայաստանի սահման, ՀՀ վարչապետն պատասխանել է, որ Ռուսաստանի զորքերն արդեն գտնվում են Հայաստանի սահմաններին, և դա նորություն չէ:
«Նրանք միշտ էլ այստեղ են եղել, և Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդեն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Եվ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաև մեր սահմանի այլ հատվածներում»,- նշել է  Նիկոլ Փաշինյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

ՀՀ-ն գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից. Փաշինյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին » EREVAN.TV