ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Դավիթ Բեկի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է. Հովհաննիսյան

TV SERIES


Դավիթ Բեկի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է. Հովհաննիսյան



Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակել է հարձակողական գործողությունները: Այս մասին ճեպազրույցումա սաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց. ՛՛Գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են:
Առավոտյան Մարտունիից հարավ Ադրբեջանը փորձել է հարձակում զարգացնել, աբյց հետ է շպրտվել ելնա բնագծեր, ողջ օրը հայկական կողմը շարունակել է նրանց ոչնչացումը:
Հյուսիսային հատվածում կեսօրին փորձել են դիակները հանելու պատրվակով ծխածածկույթի տակ դիվերսիոն ներթափանցում իրականացնել, բայց հատկապես հրետանու կրակով ոչնչացվել են:
Քիչ առաջ հայտարարվեց, որ Սմերչ կայանից հրթիռակոծվել են ստեփանակերտն ու Շուշին, կան տուժածներ, հրդեհ է բռնկվել, կոնկրետ Ստեփանակերտում թիրախավորվել է Մոր և մանկան կենտրոնը՛՛: 
Այնուհետև Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Կա մի զարմանալի և ոսկե գրիչ ունեցող բանաստեղծուհի՝ Սյունե Սևադան:
Այսօր նա հիշել է, որ ես տարիներ առաջ իրեն ուղերձ եմ գրել, ինքը պահել է դա՝
՛՛Երբ մեզ թվում է, որ հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ այդպես մտածում, ու եթե մի փոքր էլ ջանք գործադրենք, հաղթելու ենք՛՛:
Անդրադառնալով Ադրբեջանի ներքին տրամադրություններին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի բնակիչները երեկ ու այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարցնում՝ ՛՛հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես՛՛:
Անդրադառնալով Դավիթ Բեկի ուղղությամբ դրությանը՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Զինատեսակը, որը կիրառվել էր, հրետանային միջոց էր՝ ոչ մեծ տրամաչափի, ինչու՞ այս համայնքը, եթե քարտեզի վրա նայեք, պարզ կլինի: Այս պահին համեմատաբար հանգիստ է՛՛:
Նա նշեց նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կրած կորուստներն ու մարտունակազրկումն են պատճառը, որ մարտերի ինտենսիվությունը նվազել է: 
Մարտերը շատ սաստիկ ու ծանր չեն, մեր ԶՈւ-ն լիովին վերահսկում է իրավիճակը, վստահ եղեք՝ հաղթելու ենք: 

Новые фильмы

Новые Мультфильмы

Դավիթ Բեկի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է. Հովհաննիսյան » EREVAN.TV