ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրավիճակը ռազմաճակատում

TV SERIES


Իրավիճակը ռազմաճակատում



Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրոսակախմբերի ու վարձկանների հետ շարունակել են հարձակվողական գործողությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր հրապարակվեցին նաև Թաղավարդ գյուղի հատվածում դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութն ու ֆոտոապացույցները։ Տարբեր գյուղերում դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքները շարունակվել են։ Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինվածն ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները, հատկապես հրետանային կրակով, շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը»,- ասաց նա։
Կեսօրին մոտ ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում դիակները հանելու պատրվակով, ծխածածկույթ ապահովելով՝ փորձել են դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի մեր միջդիրքային տարածություններ։ Բայց հայտնաբերվել են և հատկապես հրետանու կրակով ոչնչացվել են ու հետ շպրտվել։
«Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ Սմերչ կայանից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ, հրեդեհ է բռնկված, որի ուղղությամբ այս պահին հրշեջներն աշխատում են։ Կոնկրետ Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան կենտրոնը, սա ի ցույց աշխարհի»,- ասաց նա։

Новые фильмы

Новые Мультфильмы

Իրավիճակը ռազմաճակատում » EREVAN.TV