ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ադրբեջանցի գեներալները բունտ են պատրաստում, Ալիևը կորցնում է վերահսկողությունը, գործին միջամտում է նաև Մեհրիբան Ալիևան․ WarGonzo

TV SERIES


Ադրբեջանցի գեներալները բունտ են պատրաստում, Ալիևը կորցնում է վերահսկողությունը, գործին միջամտում է նաև Մեհրիբան Ալիևան․ WarGonzo



Ադրբեջանցի շիա գեներալները բունտ են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ: Այս մասին տելեգրամի իր էջում գրում է WarGonzo-ն:
Նշյալ գեներալները որոշել են այդ քայլին գնալ այն բանից հետո, երբ թուրքական հրամանատարությունն իրենց հեռացրել են բանակի ղեկավարումից:
Ադրբեջանցի շիա զինվորականները խիստ զայրացած են, որ իրենց զինվորներին ռազմաճակատում ղեկավարում են թուրքական հատուկ ծառայություններն ու դաշտային հրամանատարները, ովքեր պատկանում են թուրքամետ սունի ծայրահեղական խմբավորումներին:
«Ալիևը ևս կորցնում է երկրում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Հիմա նրա շրջապատում ներկուլիսային կոնֆլիկտ է հասունանում:
Փաշաևների կլանը (խոսքն Ալիևի կնոջ կլանի մասին է) պահանջում է, որ Ալիևն արտաքին ղեկավարումն ամբողջությամբ հանձնի Անկարային: Ընդ որում, պահանջում է անել հենց հիմա:
Ինքն Ալիևը փորձում է խորամանկություն անել՝ երկխոսություն է ձևացնում Մոսկվայի հետ, որպեսզի խուսափի Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղական-սկանդալային խզումից: Բայց նա հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված է լինելու պառկել Էրդողանի տակ»,-հավելում է նախագիծը:

Новые фильмы

Новые Мультфильмы

Ադրբեջանցի գեներալները բունտ են պատրաստում, Ալիևը կորցնում է վերահսկողությունը, գործին միջամտում է նաև Մեհրիբան Ալիևան․ WarGonzo » EREVAN.TV