ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ 9 քրեական գործ կա

TV SERIES


Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ 9 քրեական գործ կա



Քննչական կոմիտեի վարույթում երեկվա դրությամբ Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ 9 քրեական գործ կար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«Սյունքի մարզային վարույթում կա 9 քրեական գործ, դա նշանակում է առնվազն 9 դեպք է գրանցվել։ Որպես կանոն պահեստազորայինների հետ է կապված խնդիրը։ Որևէ լուրջ պատճառաբանություն չկա։ Ինքներդ էլ հասկանում եք, ինչի՞ համար պետք է բերել նռնակը կամ ինքնաձիգի փամփուշտը, որևէ լուրջ պատճառաբանություն չկա։ Համենայնդեպս նշել, թե՝ պետք է հաշվերահարդար լինենք էսինչի կամ էնինչի հետ, այդպիսի դեպք չունենք»,- ասաց նա։
Հարցին, թե քրեական հեղինակությունները կապ ունե՞ն այդ գործերի հետ, նա պատասխանեց․ «Կա նաև այդպիսի վարկած, դրա համար ԱԱԾ-ի հետ ենք աշխատում, որպեսզի հասկանանք վերջնակետը որն էր։ Ավարտված քրեական գործ չունենք, որ արդեն արդյունք հրապարակեմ, որ, օրինակ, մի հանցավոր հեղինակություն պատվիրել էր, որ զենք կամ փամփուշտ բերեն»։

Новые фильмы

Новые Мультфильмы

Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ 9 քրեական գործ կա » EREVAN.TV