ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Նրանք «Հատուկ նշանակության» տղերք են, հիմա նրանք չկան․ Մհեր Մկրտչյան

TV SERIES


Նրանք «Հատուկ նշանակության» տղերք են, հիմա նրանք չկան․ Մհեր Մկրտչյան



Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր էջում գրում է.
«Ճակատագիրը ինձ կապեց նրանց հետ: Նրանք «Հատուկ նշանակության» տղերք են:
Չգիտեմ ինչ կարողացա տալ նրանց ես բացի ուրախ, լավ օրերից «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս: Իսկ նրանք տվեցին անկեղծություն: Նրանք իմ նկարահանած ֆիլմին տվեցին տղամարդու հոտ:
Նրանք փոխեցին ինձ` 17 տարեկանից դրսում ապրող և Հայաստանը դրսից սիրող մարդուն: Ես չկարողացա դառնալ նրանց պես ուժեղ: Ես միայն փորձեցի ստեղծել նրանց ուժեղ տեսակի նմանը կինոյում:
Բաբայանը անսպառ պոզիտիվ էներգիա արտադրող մարդ էր, Հովոն` զուսպ, համեստ լույս: Սկզբից տեքստերը տալիս էի իրանց, կարդում էին... Հովոյի ժպիտը նշանակում էր` կեղծ տեսարան եմ գրել:
Հիմա նրանք չկան:
Ատում եմ պաթոսը: Անմահացնում են և հավերժացնում անունը: Ու հետո հիշում կամ մոռանում:
Իսկ ընտանիքում մնում է դատարկությունը:
Նրանք ինձ այսօր էլ փոխեցին, Եռաբլուրում: Որովհետև իմ մարդ տեսակի, իմ վաղվա ով լինելու, իմ «արդարություն» բառի իմաստը հասկանալու մեջ այսօրվանից կան նաև նրանք»:

Новые фильмы

Новые Мультфильмы

Նրանք «Հատուկ նշանակության» տղերք են, հիմա նրանք չկան․ Մհեր Մկրտչյան » EREVAN.TV