ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ

TV SERIES


ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ



 Փաստ է, որ Արցախի դեմ զինված հարձակումներին մասնակցող ահաբեկիչները, ջիհադիստները պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում ևս:Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
«Միջազգայնորեն հաստատված փաստ է, որ կան Արցախի դեմ զինված հարձակումների մասնակցող ահաբեկիչներ, ջիհադիստներ: Միջազգային մի մարմնում վարույթ է սկսված՝ մեր դիմումի հիման վրա: Առնվազն պետք է արձանագրենք երեք կարևոր փաստ: Առաջին՝ փաստ է, որ կան ահաբեկիչներ և ջիհադիստներ, երկրորդ՝ այդ ահաբեկիչներն ու ջիհադիստները կատարում են պատերազմական հանցագործություններ և դաժանություններ և երրորդ՝ նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում»,-ասաց Թաթոյանը:
 
ՄԻՊ-ը հիշեցրեց մի տեսանյութի մասին, որում սիրիացի ահաբեկիչը հավաքում է զենքերը և ոգևորված ասում՝ ինչ լավ է, որ այդքան շատ զինատեսակներ են ձեռք բերում, Սիրիայում այդպիսի զինատեսակներ ունենալու պարագայում մեծ հաջողությունների հասած կլինեին և ոգևորությամբ ասում, որ դրանք իրենց հետ կտանեն և կշարունակեն այլ երկրներում:

Новые фильмы

Новые Мультфильмы

ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ » EREVAN.TV