ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արցախյան պատերազմը առաջացրել է միջազգային կառույցների ու իրողությունների փլուզումներ

TV SERIES


Արցախյան պատերազմը առաջացրել է միջազգային կառույցների ու իրողությունների փլուզումներ



Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հեռավար նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։
Հարցն այս դեպքում այն է, թե Եվրոպայի Խորհուրդը կարո՞ղ է պաշտպանել: Նույնիսկ ոչ թե այն՝ ուզում է, թե ոչ, այլ կարո՞ղ է պաշտպանել, թե ոչ: Իսկ այդ հարցում մեղմ ասած առկա են կասկածներ, եթե անգամ չխոսենք «ուզում է, թե ոչ» հարցում կասկածների մասին:
Արցախում պատերազմը առաջացրել է ոչ միայն քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակավայրերի, այլ նաեւ միջազգային քաղաքական ենթակառուցվածքների եւ իրողությունների փլուզումներ: Այդ ավերակներից են նաեւ եվրոպական կառույցները, Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիությունը, որոնք ի դեպ ներկայացված են պաշտոնապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ են, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից:
Հայաստանը նաեւ ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, եւ այստեղ եւս փլուզումներն ակնհայտ են: Բայց որ այդ եվրասիական կառույցներն առանց այդ էլ առանձնապես աչքի չեն ընկել իրենց միջազգային լեգիտիմությամբ, իրենց կենսունակությամբ: Թուրքիան գործնականում վերացրել է եվրասիական ու եվրոպական այդ կառույցների քաղաքական տարբերությունը:
Այդ առումով, առաջանում է հարց՝ իսկ կա՞ այդ կառույցների հետ Հայաստանի հարաբերության իմաստը: ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն ռուսական առանցքով կառույցներ են, իսկ Հայաստանը պարտադրված պատերազմի համատեքստում հիմնական աշխատանքը ծավալում է ՌԴ հետ: Հետեւաբար, Հայաստանի համար արդիական չէ ՀԱՊԿ կամ ԵՏՄ հարցեր բարձրացնելը:
Իսկ ահա Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության պարագայում թերեւս ժամանակն է առաջ բերել իմաստային հարցադրումները՝ ո՞րն է հեռանկարի քաղաքական իմաստը: Եթե այդ կառույցները պետք է բերեն փաստարկ, որ շահագրգռված չեն եվրասիական միավորներին անդամագրված Հայաստանի խնդիրների հանդեպ համարժեք քաղաքականությամբ, ապա դա ավելին չէ, քան երեսպաշտությունը:
Հայաստանը մշտապես արել է ավելին՝ եվրոպական քաղաքականության ուղղությամբ, հաճախ անգամ ռիսկեր ենթադրող ավելին՝ հաշվի առնելով ռուսական հնարավոր ռազմա-քաղաքական հակազդեցության աստիճանը: Եվ եթե չափումները եվրոպական մակարդակում պետք է լինեն նույն տրամաբանությամբ, ապա դրանք ընդամենը ի ցույց են դնելու եվրասիական տրամաբանության հետ տարբերության բացակայությունը:
Տարբերությունը մնալու է միայն արժեհամակարգային փաթեթը, որը սակայն առավել եւս պատռվել է Թուրքիայի քաղաքականության հանդեպ եվրոպական իներտությամբ եւ լռությամբ:

Новые фильмы

Новые Мультфильмы

Արցախյան պատերազմը առաջացրել է միջազգային կառույցների ու իրողությունների փլուզումներ » EREVAN.TV