ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Այդպիսի պատերազմի ձև չեմ տեսել, որ հարձակվող կողմին փնտրես, գտնես, որ ոչնչացնես․ Հովհաննիսյան

TV SERIES


Այդպիսի պատերազմի ձև չեմ տեսել, որ հարձակվող կողմին փնտրես, գտնես, որ ոչնչացնես․ Հովհաննիսյան



Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել՝ ոչ մեծ խմբերով։ Մոտավորապես, վաշտային մարտավարական խմբեր՝ մի քանի միավոր զինտեխնիկայով։ Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ․ կորցնելով մի քանի միավոր տեխնիկա՝ հետ են շպրտվել: Աս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հարցազրույցի տաղավարում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շուշիի հարակից գյուղերում ու անտառներում շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները։ Ալիևը ներկայացնում է, թե իրենք հարձակվում են Շուշիի վրա, միջազգային մամուլն են այդպես լցնում, իրենց հանրությանն են կերակրում։ Բայց ես զարմացած եմ․ այդպիսի պատերազմի ձև չեմ տեսել, որ հարձակվող կողմին փնտրես, գտնես, որ ոչնչացնես։

Ինչ է նշանակում, որ հարձակվում են, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, 15-20 հոգանոց խումբ է, 1-2-ին խփում ենք, մնացածը փախչում են խիտ անտառներ՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող։ Շրջանցում են մեկ այլ տեղից, որտեղ փորձում են գտնել թույլ տեղեր, մտնել գյուղեր, վնասել, դրոշ դնել, նկարներ, հետո մեր տղաները մտնում են, սկսում են փախչել։

Ասում ենք, որ այդ ձորակների մեջ, որտեղ տեղի ունեցող օպերացիան «Գյոռբագյոռ 2020» ենք անվանել, իրենք շարունակելու են գյոռբագոռ լինել»,- նշեց Հովհաննիսյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы

Այդպիսի պատերազմի ձև չեմ տեսել, որ հարձակվող կողմին փնտրես, գտնես, որ ոչնչացնես․ Հովհաննիսյան » EREVAN.TV