ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է. որն է Ալիևի մտահղացումը

TV SERIES


Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է. որն է Ալիևի մտահղացումը



Երեկ ողջ գիշեր Արցախում մարտերը չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ։ Ինչ խնդիրներ են լուծում, կներկայացնեմ ավելի մանրամասն։
Առավոտյան մարտերը շարունակվել են  ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։ Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությասմբ փորձել են նորից առաջ գալ։ Հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ։
Ինչ վերաբերում է  Շուշի քաղաքի մերձակա համասյնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա դրանք, հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, երկարատև մարտի չեն բռնվում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ տալով՝ շպրտել տվյալ բնագծերից»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց․ «Ադրբեջանի նախագահն ասում է, որ այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց է՝ ինչպե՞ս է լինում, որ հարձակվողներին մենք պետք է հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք։ Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են»։
Նա հավելեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։ «Ես կարծում եմ, որ այս գիշեր էլ դրանք կլինեն, ինչպես նախորդ գիշեր։ Նախորդ գիշեր ես գտնվում էի Արցախում, և որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին, դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումները, անտառների ու բնակավայրերի մաքրողներն իրենց գործը շարունակում էին»,- նշեց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են նոյեմբերի 9-ին ձևական հաղթանակի ցուցադրության, որպեսզի Ադրբեջանի դրոշի օրը որոշակի տեղերում ներկայացնեն ադրբեջանական դրոշը, դատապարտված են։ «Սա հատուկ Ալիևի մտահղացումն է, թե Ալիևի, բայց մի բան պարզ է՝ վարձկանները, դիվերսիոն խմբերը իրենց փոքր խմբերով չեն հաջողելու որովհետև Շուշին և հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց բնակավայրերը։ Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվելու են, բայց իրավիճակը օրհասական չէ։ Կան դժվարություններ, բայց գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է։ Եվ այդ ձորակները, անտառները իրենց համար դառնալու է դժոխք»,- նշեց նա։
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Новые фильмы

Новые Мультфильмы

Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է. որն է Ալիևի մտահղացումը » EREVAN.TV