ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրանը պատրաստվում է հարվածի՞. ո՞րն է լինելու ուղղությունը

TV SERIES


Իրանը պատրաստվում է հարվածի՞. ո՞րն է լինելու ուղղությունը



Իրանը շարունակում է մեծացնել իր զինուժի եւ սպառազինության ծավալը հյուսիսային սահմանին՝ Արցախին ու Ադրբեջանին հարող սահմանագոտում: Իրանը տեղակայում է հարձակողական ստորաբաժանումներ, զրահատեխնիկա եւ ՀՕՊ համակարգեր: Ավելի վաղ տարածված տեղեկությունները հայտնում էին, որ կուտակումն իրականացվում է նաեւ Նախիջեւանի սահմանի հատվածում:
Մեկ նպատակ հայտարարվել է՝ Իրանը թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, թերեւս նկատի ունենալով Հայաստանի հետ սահմանը, եթե Թուրքիան փորձի կտրել հայ-իրանական կապն ու կապ ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:
Մյուս կողմից, այդ սպառնալիքը գնահատել է նաեւ Երեւանը եւ 1997 թ. պայմանագրի համաձայն դիմել Ռուսաստանին: Ըստ այդմ, հյուսիսային սահմանին Թեհրանի սպառազինության ու զինուժի մեծ կուտակումն ունի թերեւս մի շարք այլ պատճառներ: Հազիվ թե այդ շարքում լինի սեփական տարածքն այսպես ասած պատահական հրթիռներից պաշտպանելը: Համենայն դեպս, այդ ծավալի կուտակումը վկայում է, որ Իրանը պատրաստվում է հարվածի:
Հարցն այն է՝ հարված ընդունելու՞, թե՞ հարված հասցնելու: Այսինքն, ո՞ր ուղղությամբ է լինելու հարվածը:
Թեհրանը հայտարարել է, որ չի հանդուրժի իր հյուսիսային սահմանին ահաբեկչական կուտակումներ: Չնայած այդ հայտարարությանը, դրանք կան եւ ավելանում են: Անկարան եւ Բաքուն անտեսում են զգուշացումները:
Իհարկե գրեթե աներեւակայելի է թվում, որ Թեհրանը հարված հասցնի Ադրբեջանի տարածքում գտնվող ահաբեկիչների: Մյուս կողմից, սակայն, նշանակու՞մ է դա արդյոք, որ Իրանը համակերպվելու է իր հյուսիսային սահմանին դրանց գոյությանը:
Ի վերջո, կասկած չկա, որ Թուրքիան ավելացնելու է դրանց ծավալը, ընդ որում ոչ միայն ռազմական անմիջական խնդիրների համար: Անկարան հնարավոր է փորձելու է շիա Ադրբեջանում ձեւավորել սուննի որոշակի ռազմականացված ներկայություն, նաեւ Իրանի ազդեցությունը չեզոքացնելու համար:
Ռուսական ուժային բլոկի հետ առնչություն ունեցող Տելեգրամ ալիքներից մեկը օրերս տարածեց տեղեկություն ադրբեջանական բանակի շիա գեներալների շրջանում թուրք հրամկազմի դեմ հասունացող ընդվզման վերաբերյալ: Ըստ տեղեկության, այդ գեներալները դժգոհ են, որ սուննի Թուրքիան իրենցից վերցրել է բանակի կառավարումը:
Այդ իմաստով, Իրանի համար սպառնալիքներն ընդլայնվում են ներքին ու արտաքին առումներով:

Новые фильмы

Новые Мультфильмы

Իրանը պատրաստվում է հարվածի՞. ո՞րն է լինելու ուղղությունը » EREVAN.TV