ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա չորս զոհ

TV SERIES


Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա չորս զոհ



 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը  20:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով։
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa», «Suzuki SX4» և «Mercedes E124» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ կա չորս զոհ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Новые фильмы

Новые Мультфильмы

Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա չորս զոհ » EREVAN.TV