ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Ռուսաստանը նոյեմբերի 3-ից հասցեական խոսում է Արցախ ներթափանցած ահաբեկիչների մասին». Նաիրի Հոխիկյան

TV SERIES


«Ռուսաստանը նոյեմբերի 3-ից հասցեական խոսում է Արցախ ներթափանցած ահաբեկիչների մասին». Նաիրի Հոխիկյան



Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ նպատակով է Ռուսաստանը խոսում ահաբեկիչների մասին. Ռուսաստանը նոյեմբերի 3-ից սկսած՝ ավելի ակտիվ և հասցեական է խոսում Արցախ ներթափանցած ահաբեկիչների մասին: Թեպետ պաշտոնական Մոսկվան հոկտեմբերին ևս անհանգստություն էր հայտնել ահաբեկիչների առումով, բայց չկային հստակ դիրքորոշումներ: Մինչդեռ.
- Նոյեմբերի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թիվը հասել է 2000–ի», և դա «Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ»:
- Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխում են ահաբեկչական կազմակերպությունների անդամների, որոնց ձեռքերը, ինչպես արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյան մեջ են»:
- Նոյեմբերի 6-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք «ճշգրիտ տեղեկություններ ունեն մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», նաև դա են փաստում հայկական կողմի ներկայացրած փաստերը: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից»,- ասել է Նարիշկինը:
Սերգեյ Նարիշկինը նաև հաստատել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը ներգրավված է Արցախում ընթացող պատերազմում:
Թուրքիան և նրա արհեստական արբանյակ Ադրբեջանը շարունակում են պնդել, թե ոչ մի ահաբեկչի հետ կապ չունեն: Ի՞նչ գործընթացի ենք մենք ականատես լինում:
Սա Սիրիայի սցենարն է՝ ռուսական պլանավորմամբ: Ինչպես Սիրիայի պարագայում, Ռուսաստանը հատկապես 2015-ից հետո մի քանի անգամ մատնանշեց ահաբեկիչների դաժանությունները և միաժամանակ նրանց համագործակցությունը Թուրքիայի հետ: Թուրքիան հետևողականորեն հերքում էր դա:
Կարևոր համարելով սիրիացի խաղաղ բնակիչների անվտանգության ապահովումը և դաշնակից երկրի՝ Սիրիայի կառավարությանն աջակցելը՝ Ռուսաստանը 2016-ից հետո սկսեց ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների ճամբարներին: Թուրքիան այդ ժամանակ չէր կարող բարձրաձայն ասել, որ ռուսական օդուժը թիրախավորել է նաև իր զինված ուժերին, քանի որ պաշտոնական Անկարան երբևէ չի ընդունել, որ համագործակցում է ահաբեկիչների հետ, իսկ եթե չկա համագործակցություն, ապա չեն կարող ահաբեկիչներն ու թուրքական բանակը լինել նույն ճամբարում:
Արդյունքում թուրքական բանակը ռուսական ավիահարվածների հետևանքով ունեցավ հսկայական մարդկային և զինտեխնիկայի կորուստ, կարճ ժամանակում Սիրիան հիմնականում ազատվեց ահաբեկիչներից, թուրքերն էլ ստիպված եղան բավարարվել միայն երկրի հյուսիսային որոշ շրջաններում տեղակայվելով, սակայն այնտեղ էլ նրանց ջարդում է Սիրիայի կառավարական բանակը:
Արցախ ներթափանցած ահաբեկչական խմբավորումների հետ իրենց կապը հետևողականորեն ժխտող թուրքական ու ադրբեջանական կառավարությունները արդյո՞ք կկարողանան բողոքել, եթե առաջիկայում ավիահարվածների հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ոչնչացվեն նաև մեծ թվով ադրբեջանցիներ և թուրքեր:
Պատահական չէր նաև ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե փորձ է արվում Արցախը դարձնել ահաբեկչական անկլավ, ինչն անթույլատրելի է»:




Новые фильмы

Новые Мультфильмы

«Ռուսաստանը նոյեմբերի 3-ից հասցեական խոսում է Արցախ ներթափանցած ահաբեկիչների մասին». Նաիրի Հոխիկյան » EREVAN.TV