ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Զինվորականներն ասում են՝ ողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել». Ա. Հովհաննիսյան

TV SERIES


«Զինվորականներն ասում են՝ ողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել». Ա. Հովհաննիսյան



«Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը փաստացի ֆիքսել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա. կա Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում:
Նա ճեպազրույցի ընթացքում որոշ չափով անդրադարձավ նաև մարտի դաշտում կատարվող բուն գործողություններին. «Տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ ես այս ընթացքում խոսել եմ, մինչև բրիֆինգն ամփոփել եմ օրը, շատ հստակ բառապաշարով ասում էին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել: Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

«Զինվորականներն ասում են՝ ողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել». Ա. Հովհաննիսյան » EREVAN.TV