ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Պատերազմը ԼՂ-ում հանգեցնում է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը. Միշուստին

TV SERIES


Պատերազմը ԼՂ-ում հանգեցնում է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը. Միշուստին



Լեռնային Ղարաբաղում պատերազմը, իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում հանգեցնում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը, մի շարք դերակատարներ օգտագործում են անկայունությունն անբարեխիղճ մրցակցության համար: Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Միշուստինը նշել է, որ ստեղծված պայմաններում համագործակցության երկրները պետք է շարունակեն մնալ մտերիմ տնտեսական գործընկերներ:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում զգալի նվազել է տնտեսական ակտիվությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է փոխադարձ առեւտրում, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ: Իրավիճակը բարդանում է նաեւ այլ գործոններով՝ Բելառուսում, Ղրղզստանում բարդ իրադրություն, հակամարտության էսկալացիա Լեռնային Ղարաբաղում...՛՛:
Ըստ Միշուստինի՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտվել համավարակից եւ աշխարհում ընդհանուր անկայունությունից տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական առավելություններ ստանալու համար պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը:
Նա նշել է, որ համագործակցության երկրները պետք է ապահովեն կառուցողական փոխգործակցություն, ներդաշնակ աշխատեն, շարունակեն միմյանց համար մնալ ամենամտերիմ տնտեսական գործընկերներ:

Новые фильмы

Новые Мультфильмы

Պատերազմը ԼՂ-ում հանգեցնում է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը. Միշուստին » EREVAN.TV