ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ». Տիգրան Աբրահամյան

TV SERIES


«Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ». Տիգրան Աբրահամյան



Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու տեղը, ուղղությունը հայտնի է, ով իր համար անելիք է տեսնում՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբերի տեղը բոլորին է հայտնի։
     Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ․ դրանք մեկ է՝ մի փուլում դեռ կքննարկվի, ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չի։
     Այն մարդիկ, խմբերը, որոնք անընդհատ շեղում են երկիրը հիմնական օրակարգից՝ մեզ հրում այլ դաշտ, ըստ էության, մեր ընդհանուր շահերի դեմ են աշխատում։ Նրանցով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները։
     Դա վերաբերում է դաշտի բոլոր դերակատարներին, այդ թվում նրանց, ովքեր ներկայացնում են իշխանությունը կամ ասոցացվում նրա հետ, սակայն նրանց հայտարարություններն ու քայլերը մեծ թվով հարցադրումներ են առաջացնում։
     Ասելիքս հետևյալն է՝ մեր հաջողությունը, հաղթանակը, խնդրի կատարումն Արցախում առաջին հերթին կախված է մեկ բանից՝ մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ իրական համախմբվելուց և եղած ռեսուրսները մեկ նպատակի ծառայեցնելուց։ Հակառակի մասին կամ դրա հետևանքների մասին չեմ ուզում մտածել»:

Новые фильмы

Новые Мультфильмы

«Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ». Տիգրան Աբրահամյան » EREVAN.TV