ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մեր կրիտիկական շրջանը, կարծես, անցել է. պահը մոտենում է

TV SERIES


Մեր կրիտիկական շրջանը, կարծես, անցել է. պահը մոտենում է



Քաղաքացու որոշում կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մոտենում ա ջախջախիչ հակահարվածի ու դրա բերումով հաղթանակի պահը։ Հիմա արդեն ավելի տեսանելի ա, թե ինչ ա լինում, երբ թշնամին հասնում ա անառիկ բնագծերին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ արդեն հաղթել ենք կամ սրանից հետո պատերազմը խաղուպար ա լինելու։ Բայց տեսնում ենք, որ մեր նախկին անկազմակերպվածությունը չկա, թշնամու օդային առավելությունից շատ քիչ բան ա մնացել, ամենակարևորը՝ մեր զոհերն են զգալիորեն նվազել։ Այ, որ նրանց տեսողությունից (արբանյակներից) էլ մի կերպ զրկենք, ավելի լավ կլինի։ Էս առումով մեր ֆրանսիական սփյուռքը կարող ա օգտակար լինել։ Էդ դեպքում մեր հակահարձակման պատրաստ զորքի կուտակումներն էլ տեսանելի չեն լինի։
Շուշին դեռ կանգուն ա ու դեռ երկար կանգուն կմնա։ Փոխարենը, կարծես մյուս տեղերում դիրքային բարելավումներ են գրանցվում ամենօրյա ռեժիմով։ Տեսնենք՝ Էրդողանա-ալիևյան տանդեմն ու նրանց հովանավորներն ինչքան են դիմանալու սենց։ Ոնց ասվել ա նախկինում, հաղթանակը լինելու ա էն դեպքում, երբ թշնամու բանակը դադարի կռվել, որովհետև կռիվը անարդյունավետ ու անիմաստ կհամարի։
Քիչ պատերազմներ ա, որ հնարավոր ա զենքով հաղթել։ Հաղթանակները լինում են նրանց մոտ, ում ոգին չի կոտրվում, ու հակառակը՝ մտքում ու հոգում պարտություն կրածի պարտության արձանագրումն ընդամենը ժամանակի հարց ա։ Էդ առումով մեր կրիտիկական շրջանը, կարծես, անցել ա՝ ով չէր հավատում հաղթանակին, ով իրեն էս պատերազմ
ում չգտավ, արդեն փախել են։ Մնացել են անկոտրում ոգիներովները։ Հիմա նույնի միջով անցնելու հերթը նրանցն ա։

Новые фильмы

Новые Мультфильмы

Մեր կրիտիկական շրջանը, կարծես, անցել է. պահը մոտենում է » EREVAN.TV